Ստեփան Ավանեսով
Ստեփան Ավանեսով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1921 Փառակա, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1964 (43 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան և թուրքագետ |
Հաստատություն(ներ) | ՀԿԿ, Գոլոս Արմենիի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Պաշտոն(ներ) | գիտաշխատող |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ստեփան Սիմոնի Ավանեսով (սեպտեմբերի 20, 1921, Փառակա, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1921 թվականի սեպտեմբերի 20-ին Նախիջևանի Փառակա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941 թվականին մեկնում է Կարմիր բանակ, ուր ծառայում է մինչև 1945 թվականի վերջերը։ Զորացրվելով բանակից՝ ընդունվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտում է 1950 թվականին։ 1950-1952 թվականներին աշխատանքի է անցնում ՀԿԿ Կենտկոմում նախ որպես դասախուս, այնուհետև կուլտուր-լուսավորական հիմնարկների բաժնի վարիչ։ 1955 թվականին ավարտում է ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան և պաշտպանում թեկնածուական ատենախոսությունը։ Այնուհետև բաժնի վարիչ է աշխատել «Կոմունիստ» թերթում։ 1957 թվականից սկսում է աշխատել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում, ապա արևելագիության բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։
Գրել է «Թուրքիան հյուսիս-ատլանտյան պակտի սիստեմում 1951-54 թթ.», «Ազգային փոքրամասնությունների վիճակը Թուրքիայում», «Թուրքական կառավարության արտաքին քաղաքականության պրոամերիկյան կողմնորոշումը 1950-60 թթ.», ինչպես նաև Մերձավոր և Միջին արևելքին նվիրված բազմաթիվ հոդվածներ[1]։ ԽՄԿԿ անդամ՝ 1944 թվականից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երեկոյան Երևան, 1964, թիվ 251։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ավանեսով» հոդվածին։ |
|